«Բանանցը» սեփական հարկի տակ ջախջախեց «Ուլիսին»

«Բանանցը» սեփական հարկի տակ ջախջախեց «Ուլիսին»

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Բանանցը» հյուրընկալեց ծանր շրջան ապրող «Ուլիսին»։ Նշենք, որ հանդիպումն սկսվեց նախատեսվածից ուշ, քանի որ հյուրերի ֆուտբոլիստները ուշացումով էին ժամանել մարզադաշտ։

Հանդիպման մեկնարկից աչքի ընկավ տանտերերի բրազիլացի հարձակվող Լաերսիոն, ով 10-րդ րոպեին գրավեց «Ուլիսի» դարպասը։ 41-րդ րոպեին Գառնիկ Մովսեսյանը հավասարեցրեց հաշիվը, և թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում «Բանանցը» ևս չորս գոլ խփեց՝ ջախջախիչ հաղթանակ տանելով։ Նախ 65-րդ րոպեին Վահագն Այվազյանը կրկին առաջ մղեց տանտերերին, ապա 67-րդ րոպեին Լաերսիոն դուբլ ձևակերպեց, 72-րդ րոպեին Բոյան Միխայլովիչմ անկյունայինի իրացումից հետո գլխի հարվածով խփեց «Բանանցի» 4-րդ գոլը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Լաերսիոն իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց։

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 2 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 14-րդ տուր

«Բանանց» – «Ուլիս»՝ 5:1
1-0 Լաերսիո 10՛
1-1 Գառնիկ Մովսեսյան 41՛
2-1 Վահագն Այվազյան 65՛
3-1 Լայերսիո 67՛
4-1 Բոյան Միխայլովիչ 73՛
5-1 Լայերսիո 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում