Գոլառատ խաղում «Ռոման» ու «Բոլոնյան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Ռոման» ու «Բոլոնյան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Բոլոնյային»: 

«Ռենատո Դալլ’Արա» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գոլ խփեցին. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ադամ Մասինան և Մատիա Դեստրոն, իսկ «գայլերի» գոլերը խփեցին Միրալեմ Պյանիչն ու Էդին Ջեկոն: Ուշագրավ է, որ միայն առաջին գոլը գրանցվեց խաղային իրավիճակից, մյուս դեպքերում ֆուտբոլիստներն աչքի ընկան 11-մետրանոց նշակետից:

Այս հանդիպումից հետո «Ռոման» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բոլոնյան» 15-րդ տեղում է` ակտիվում ունենալով 13 միավոր:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բոլոնյա» – «Ռոմա»` 2:2
Գոլերը`  Մասինա 14′, Դեստրո 87′ / 11-մետրանոց – Պյանիչ 52′ / 11-մետրանոց, Ջեկո 72′ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում