Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Միլանին»: Թուրինյան թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց. միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Պաոլո Դիբալան:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» 7-րդ տեղում է` ակտիվում ունենալով 20 միավոր:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Յուվենտուս» – «Միլան»` 1:0
Գոլը` Դիբալա 65′

Հետևեք մեզ նաև Telegram-ում