«Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ: 11-րդ րոպեին հյուրերի կազմում աքի ընկավ Իրակլի Կվեկվեսկիրին: Ընդամենը 7 րոպե անց Ալիկ Առաքելյանը վերականգնեց հաշվի հավասարությունը: Առաջին խաղակեսում նոր գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Վարդգես Սաթումյանն ապահովեց իր թիմի հաղթանակը:

Նշենք, որ թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով. 55-րդ րոպեին «Փյունիկի» կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Վարդան Պողոսյանը, իսկ 87-րոպեին նույն ճակատագրին արժանացավ Վարդան Բալայանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշկերտին» զիջելով երկու միավորով, իսկ «Միկան» մնաց 7-րդ տեղում` ակտիվում ունենալով 13 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 14-րդ տուր

«Փյունիկ» – «Միկա»` 2:1
Գոլերը` Առաքելյան 18′, Սաթումյան 49′ – Կվեկվեսկիրի 11′
Հեռացումներ` Պողոսյան 55′ – Բալայան 87′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում