Առանց Մովսիսյանի և Օզբիլիսի «Սպարտակը» հաղթեց «Կրասնոդարին» (տեսանյութ)

Առանց Մովսիսյանի և Օզբիլիսի «Սպարտակը» հաղթեց «Կրասնոդարին» (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալել էր «Կրասնոդարին»: Դաշտի տերերը 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին. մոսկովյան թիմի կազմում դուբլով աչքի ընկավ Դենիս Գլուշակովը, մեկ գոլ էլ խփեց Կվինսի Պրոմեսը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Արին ու Անդրեաս Գրանկվիստը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» հայտացուցակում չէին. հայ ֆուտբոլիստները շարունակում են ապաքինվել վնասվածքներից:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Կրասնոդարը» մնաց 34 միավորով` 6-րդ տեղում:

Ռուսաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Սպարտակ» – «Կրասնոդար»` 3:2
Գոլերը` Գլուշակով 27′, 53′, Պրոմես 29′ – Արի 23′, Գրանկվիստ 81′
Չիրացրած 11-մետրանոց` Կոմբարով 34′

Հետևեք մեզ նաև Telegram-ում