Պյանիչը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում

Պյանիչը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնվել է «Բարսելոնայի» ղեկավարության և մարզչական անձնակազմի ուշադրության կենտրոնում:

Հունվարին լրանում է կատալոնական ակումբի` տրանսֆերային գործարքներ իրականացնելու արգելքի ժամկետը, սակայն քիչ հավանական է, որ Պյանիչը կհամալրի «Բարսելոնայի» կազմը ձմռանը: «Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Պյանիչի տրանսֆերը 2016 թվականի ամռանը և պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 40 մլն եվրո: Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ 25-ամյա Պյանիչը հռոմեական ակումբում նորամուտը նշել է 2011-12թթ. մրցաշրջանում, երբ թիմը գլխավորում էր «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում