Ազատոճային ըմբիշները կմասնակցեն աշխարհի ակումբային առաջնությանը

Ազատոճային ըմբիշները կմասնակցեն աշխարհի ակումբային առաջնությանը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում նոյեմբերի 26-27-ը կկայանա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Տաշիր» ակումբով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հայ ազատ ոճայինները Թեհրան են մեկնելու հետևյալ կազմով` Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ):

Թիմը գլխավորում են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար և երրորդը` 20 հազար դոլար:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 14-16-ը Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում