ՉԼ. «Զենիթը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

ՉԼ. «Զենիթը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Զենիթը» հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ: Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2 անպատասխան գոլ խփեցին. 15-րդ րոպեին աչքի ընավ Օլեգ Շատովը, իսկ երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկեց Արտյոմ Ձյուբան:

Այս հաղթանակից հետո «Զենիթն» ունի 15 միավոր և H խմբից փլեյ-օֆֆ փուլ դուրս կգա առաջին հորիզոնականով, իսկ իսպանական թիմը մնաց 6 միավորով:

Չեմպիոնների լիգա, H խումբ, 5-րդ տուր

«Զենիթ» – «Վալենսիա»` 2:0
Գոլերը` Շատով 15′, Ձյուբա 74′
Հեռացում` Վեզու 80′

Հետևեք մեզ նաև Telegram-ում