«Շիրակը» կրկին կխաղա «ԼԱ Գելաքսիի» հետ

«Շիրակը» կրկին կխաղա «ԼԱ Գելաքսիի» հետ

Նախապատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլին` «Շիրակը» 2016թ. առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ իր պատմության մեջ երկրորդ անգամ մրցելով ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «ԼԱ Գելաքսիի» հետ։

Գյումրու ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպումը տեղի կունենա «ՍտաբՀաբ» կենտրոնում (Քարսոն, Քալիֆորնիա), ժամը 19:00 (Երևանյան ժամանակով, հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:00-ին)։ Ինչպես և նախորդ անգամ «Շիրակը» հանդիպումը կազմակերպման հարցում համագործակցում է «Pangea Sports Management»-ի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր 2014թ. փետրվարի 8-ին։ Այդ ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը և հաղթեցին 2:1 հաշվով։ Այդ հանդիպմանը ներկա էին ավելի քան 13000 հանդիսատես, որոնցից 10000-ը՝ հայ երկրպագուներ։

Հավելենք` այժմ «ԼԱ Գելաքսիի» կազմում հանդես են գալիս «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերրարդի, Ռոբի Քինի, Ջովանի Դոս Սանթոսի, ԱՄՆ-ի հավաքականի խաղացողներ Գյազի Զարդեսի և Օմար Գոնսալեսի նման աստղեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում