ՉԼ. Գոլային հրավառություն «Կամպ Նոուում». «Բարսելոնա» – «Ռոմա»` 6:1 (տեսանյութ)

ՉԼ. Գոլային հրավառություն «Կամպ Նոուում». «Բարսելոնա» – «Ռոմա»` 6:1 (տեսանյութ)

«Բարսելոնան» շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին. Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում 4:0 հաշվով «Ռեալին» հաղթելուց հետո կատալոնական թիմը ջախջախեց «Ռոմային»:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 6 գնդակ ուղարկեց «Ռոմայի» դարպասը, իսկ սեփականն ընդունեց մեկը: Լուիս Էնրիկեի սաներից Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին դուբլեր ձևակերպեցին, մեկական անգամ էլ աչքի ընկան Խերարդ Պիկեն ու Ադրիանոն: «Ռոմայի» կազմում հեղինակության գոլ խփեց Էդին Ջեկոն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 13 միավոր և միաձնյա գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: Կատալոնական թիմը փլեյ-օֆֆ փուլ դուրս կգա առաջին հորիզոնականով: «Ռոման» ու «Բայերն» ունեն 5-ական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «ԲԱՏԷ»-ն` ակտիվում ունենալով 4 միավոր: Հիշեցնենք, որ ավելի վաղ «ԲԱՏԷ»-ն Բորիսովում ոչ-ոքի էր խաղացել «Բայերի» հետ:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, E խումբ

«Բարսելոնա» – «Ռոմա»` 6:1
Գոլերը` Սուարես 15′, 44′, Մեսսի 18′, 60′, Պիկե 56′, Ադրիանո 77′ – Ջեկո 90′

Հետևեք մեզ նաև Telegram-ում