Հայաստանի Գավաթ. «Ուլիսը» հաղթեց «Բանանցին», բայց դուրս մնաց պայքարից
Նմանատիպ
Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Բանանցը» հյուրընկալել էր «Ուլիսին»։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով՝ հօգուտ «Բանանցի»։
Հանդիպման մեկնարկից 19 րոպե անց Լաերսիոն առաջ մղեց «Բանանցին», սակայն «Ուլիսը» 31-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Վիգեն Ավետիսյանը։ 36-րդ րոպեին Լաերսիոն դարպասը ևս մեկ անգամ գրավեց, սակայն գտնվում էր խաղից դուրս վիճակում, և գոլը չարձանագրվեց, իսկ «Ուլիսը» մեկ րոպե անց արագ հակագրոհով առաջ անցավ հաշվի մեջ։ Կրկնակի հարվածով գոլ հեղինակեց Արման Թությանը։
Չնայած երկուստեք գրոհներին՝ հաշվի մեջ փոփոխություն այլևս չգրանցվեց, և «Ուլիսը» հաղթեց 2:1 հաշվով, սակայն երկու հանդիպումների արդյունքում պայքարը շարունակում է «Բանանցը»։
«Բանանց»-«Ուլիս»` 1:2
Գոլերը՝ Լայերսիո Գոմես Կոստա 19′ («Բանանց»), Վիգեն Ավետիսյան 31′, Արման Թության 37′ («Ուլիս»)
Առաջին հանդիպումը՝ 3:0