Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» վստահորեն շարունակում է պայքարը

Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» վստահորեն շարունակում է պայքարը

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Արարատին»։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով՝ հօգուտ «Ալաշկերտի»։

Ալաշկերտցիները մրցակցի հարկի տակ անցկացվող հանդիպման 41-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Հեբեր Արաուխոն։ Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով, սակայն երկրորդ կեսում «Ալաշկերտը» ևս երեք գնդակ խփեց՝ վստահ հաղթանակ տանելով։ Նախ 49-րդ րոպեին Միհրան Մանասյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, ապա Հեբեր Արաուխոն դուբլ ձևակերպեց, իսկ 84-րդ րոպեին Արսեն Բալաբեկյանը մոտ տարածությունից հաշիվը դարձրեց 4:0: Հավելենք, որ կիսաեզրափակչում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «Բանանցը»։

«Արարատ»-«Ալաշկերտ»` 0:4
Գոլերը՝ Հեբեր Արաուժո 41′, 58′, Միհրան Մանասյան 49′, Արսեն Բալաբեկյան 84′
Առաջին հանդիպումը՝ 0:1

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում