Բալոտելին նախատեսվածից շուտ կապաքինվի

Բալոտելին նախատեսվածից շուտ կապաքինվի

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին ավելի շուտ շարք կվերադառնա, քան ակնկալվում էր, տեղեկացնում է «Tuttosport»-ը։

Հայտնի է դարձել, որ «ռոսոներիների» հարձակվողը արագացրել է ապաքինումը աճուկայի վիրահատությունից հետո, որին ենթարկվել էր մեկ շաբաթ առաջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա խաղացողը կարող է բաց թողնել մինչև երեք ամիս, սակայն նա կարող է դաշտ վերադառնալ արդեն երկու շաբաթ անց և մասնակցել դեկտեմբերի 20-ին կայանալիք «Ֆրոզինոնեի» դեմ խաղին։

Ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին Ա Սերիայի 4 հանդիպման է մասնակցել՝ խփելով մեկ գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում