Աշխարհի առաջնություն. «Տաշիրը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջնություն. «Տաշիրը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը: Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը ընդգրկված էր C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Վրաստանը, Բուլղարիան և Ղրղսզտանը ներկայացնող ակումբները: 

Արդեն տեղեկացրել ենք, որ առավոտյան մրցահերթում մեր ըմբիշները առավելության են հասել Ղրղզստանը և Վրաստանը ներկայացնող ակումբների նկատմամբ: Քիչ առաջ ավարտվեց երեկոյան մրցահերթը, որում  «Տաշիրը» 7:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող ակումբին, խմբում գրավեցին առաջին հորիզոնականը` դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակչի ուղեգրի համար «Տաշիրը» մրցելու է ԱՄՆ-ն ներկայացնող «Մերկուրի» ակումբը:

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան վաղը՝ Երեևանի ժամանակով 10:25-ից սկսած:

«Տաշիրը» մասնակցում է հետևյալ կազմով` Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում