«Փյունիկը» Թուրքիայում հավաք չի անցկացնի

«Փյունիկը» Թուրքիայում հավաք չի անցկացնի

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում: 

Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,-մեջբերման ավարտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում