Մովսիսյանն ու Մակեևը մարզվում են անհատական ծրագրով

Մովսիսյանն ու Մակեևը մարզվում են անհատական ծրագրով

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներն այսօր հերթական մարզումն են անցկացրել՝ նախապատրաստվելով ՌՊԼ 17-րդ տուրի՝ «Ռուբինի» դեմ խաղին։

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, անհատական ծրագրով մարզվել է երկու ֆուտբոլիստ՝ պաշտպան Եվգենի Մակեևն ու Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։

Հավելենք, որ «Ռուբին» – «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա Կազանում նոյեմբերի 30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում