«Բանանցը» պայմանագիր է կնքել Բադոյանի և Տորեխոնի հետ

«Բանանցը» պայմանագիր է կնքել Բադոյանի և Տորեխոնի հետ

Երևանի «Բանանցը» սկսել է համալրել կազմը մրցաշրջանի երկրորդ հատվածի համար՝ նորեկների ընտրությունը սկսելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից:

«Բանանցի» հետ պայմանագրեր են ստորագրել 25-ամյա հայ ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն ու 22-ամյա պերուացի ֆուտբոլիստ Կլաուդիո Տորեխոնը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բադոյանի վերջին ակումբն էր Երևանի «Փյունիկը», իսկ մինչ այդ նա հանդես է եկել նաև բելառուսական ԲԱՏԷ-ում և «Գոմելում»: Կլաուդիո Տորեխոնը, ով նաև հանդես է եկել Պերուի երիտասարդական հավաքականի կազմում, ընթացիկ մրցաշրջանի սկզբնամասն անցկացրել է Երևանի «Ուլիսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում