Զավեն Բադոյան. Գլխավոր նպատակը «Բանանցին» օգտակար լինելն է

Զավեն Բադոյան. Գլխավոր նպատակը «Բանանցին» օգտակար լինելն է

«Բանանցի» նորեկ Զավեն Բադոյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է տեղափոխության պատճառների և ակնկալիքների մասին:

-Ինչպե՞ս ստացվեց «Բանանց» տեղափոխվելու հնարավորությունը:

-Ինձ շատ հետաքրքրեց այն փոփոխությունների փաստը, որոնք կատարվում են «Բանանցում»: Խոսքը գնում է ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ղեկավարության մասին և հենց դա նպաստեց, որ ես որոշում կայացրեցի տեղափոխվել «Բանանց»:

-Արդեն հասցրել եք մի քանի մարզում անցկացնել «Բանանցի» հետ: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

-Մարզչական շտաբի մասին կարող եմ վստահ ասել, որ նրանք բարձր մակարդակի մարզումներ են անցկացնում: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա դեռևս նրանցից մի քանիսին են ծանոթ և ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում կհասցնեմ ծանոթանալ:

-Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև, որոնք պետք է ձգտել լուծել «Բանանցում» հանդես գալու ընթացքում:

-Բոլորս էլ գիտենք, որ «Բանանցը» հիմա շատ ցածր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Նպատակներից է գավաթը նվաճելը և ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելը առաջնությունում:

-Իսկ կա՞ն անհատական նպատակներ, որոնց փորձելու եք հասնել «Բանանցում» հանդես գալով:

-Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում և գլխավոր նպատակն է որքան հնարավոր է «Բանանցին» օգտակար լինելը: Կարծում եմ, որ եթե հաջող հանդես գաս «Բանանցում», դա չի վրիպի նաև հավաքականի մարզիչների աչքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում