«Փյունիկն» ու «Ալաշկերտը» հաղթողին չորոշեցին

«Փյունիկն» ու «Ալաշկերտը» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իրենց այս տարվա վերջին հանդիպումն անցկացրին առաջատարները՝ «Ալաշկերտն» ու «Փյունիկը»։

«Փյունիկի» ակտիվությամբ սկսված հանդիպման առաջին խաղակեսում ալաշկերտցիները հավասարեցրին խաղը, սակայն երկու կողմերին էլ, չնայած երկուստեք վտանգավոր պահերին, այդպես էլ գոլ խփել չհաջողվեց։

Այսպիսով, 15-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Սարգիս Հովսեփյանի թիմը երկրորդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 30 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 15-րդ տուր
«Փյունիկ» – «Ալաշկերտ»՝ 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում