Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբում, Մովսիսյանը՝ մասամբ

Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբում, Մովսիսյանը՝ մասամբ

Մոսկվայի «Սպարտակը» հերթական մարզումն է անցկացրել։ Մոտ 40 րոպե տևած տեսական վարժություններին հաջորդել է մարզանքը խոտածածկի վրա։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբում, իսկ հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է ընդհանուր խմբի մարզման մի մասին, հայտնում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում