Մարադոնային Վենեսուելայում դուրս են արել հյուրանոցից (տեսանյութ)

Մարադոնային Վենեսուելայում դուրս են արել հյուրանոցից (տեսանյութ)

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան Վենեսուելայում ստիպված է եղել հեռանալ հյուրանոցից, հաղորդում է «L`Equipe»-ը։

Նշվում է, որ Մարադոնային հյուրանոցից հեռացնելու պատճառը վերջինիս պահվածքն է եղել։ Նա ընկերուհու հետ հյուրանոցի լողավազանի մոտ չափազանց աղմկոտ երեկույթ է սարքել՝ խանգարելով մյուս այցելուներին։ Նա բարձր երաժշտություն է միացրել ու պարել լողավազանի մոտ։

Հիշեցնենք, որ Մարադոնան հերթական անգամ ստամոքսի վիրահատության է ենթարկվել։ 2004-ին նա երկու անգամ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում սրտի և ստամոքսի խնդիրների պատճառով, իսկ 2000-ին Ուրուգվայում կոկաինի չարաշահման հետևանքով սրտային լուրջ անբավարարություն էր սկսվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում