«Բանանցն» ու «Միկան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Բանանցն» ու «Միկան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալել էր «Միկային»: Թիմերը հաղթողին չորոշեցին` խփելով մեկական գոլ: «Բանանցի» կազմում 9-րդ րոպեին աչքի ընկավ Վահագն Այվազյանը, իսկ հյուրերի գոլը 18-րդ րոպեին խփեց Սամվել Մելքոնյանը:

Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ ունեն 14 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-7-րդ հորիզոնականները:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 15-րդ տուր

«Բանանց» – «Միկա»` 1:1
Գոլերը` Այվազյան 9′ – Մելքոնյան 18′

Հետևեք մեզ նաև Telegram-ում