«Ռոման» պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

«Ռոման» պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Ատալանտայից»: Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց Ալեխանդրո Գոմեսը, իսկ 82-րդ րոպեին Հերման Դենիսը, դիպուկ իրացնելով «գայլերի» դարպասին նշանակված 11-մետրանոցը, կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Թիմերը խաղն ավարտեցին ոչ ամբողջական կազմերով. 81-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Մայկոնը, 87-րդ րոպեին` Գուլելմո Ստենդարդոն, իսկ 93-ին` Գրասսին:

Այս հանդիպումից հետո «Ատալանտան» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Ռոման» եզրափակում է լավագույն քառյակը` ակտիվում ունենալով 27 միավոր:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռոմա» – «Ատալանտա»` 0:2
Գոլերը` Գոմես 40′, Դենիս 82′ / 11-մետրանոց
Հեռացումներ` Մայկոն 81′ – Ստենդարդո 87′, Գրասսի 90+3′

Հետևեք մեզ նաև Telegram-ում