Արտագնա խաղում «Վալենսիան» պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Վալենսիան» պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվել էլ «Սևիլյային»: «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփեց Էսկուդերոն: Նշենք, որ «Վալենսիան» խաղն ավարտեց 9 հոգով. առաջին կեսում խաղադաշտից հեռացվեց Ժոաու Կանսելուն, իսկ երկրորդ կեսում` Խավի Ֆուեգոն:

Այս հանդիպումից հետո «Սևիլյան» ունի 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 9-րդ տեղում է` ակտիվում ունենալով 19 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սևիլյա» – «Վալենսիա»` 1:0
Գոլը` Էսկուերդո 50′
Հեռացումներ` Կանսելու 35′, Ֆուեգո 78′

Հետևեք մեզ նաև Telegram-ում