Ֆորմուլա 1. Ռոսբերգը՝ տարվա վերջին գրան պրիի հաղթող

Ֆորմուլա 1. Ռոսբերգը՝ տարվա վերջին գրան պրիի հաղթող

Աբու Դաբիում ավարտվել է «Ֆորմուլա 1»-ի՝ այս տարվա վերջին գրան պրին։ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգն անգերազանցելի է եղել և նվաճել օրացուային տարվա վերջին գրան պրիի հաղթողի կոչումը։

«Մերսեդեսի» մեկ այլ ավտոարշավորդ՝ Լյուիս Հեմիլթոնը, վերջնագիծը հատել է երկրորդը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը։ Նրա թիմակից Սեբաստիան Ֆետելը 4-րդն է։

Աբու-Դաբիի Գրան պրի

1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») – 1:38.30,175

2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +8,271

3. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +19,430

4. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +43,735

5. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1.03,952

6. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +1.05,010

7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +1.33,618

8. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1.37,751

9. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +1.38,201

10. Դանիել Կվյատ («Ռեդ Բուլ») +1.42,371

Տարվա արդյունքներով անձնական ցուցանիշներով ավտոարշավորդների լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝ 

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 381 միավոր

2. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)՝ 322

3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 278

Հետևեք մեզ նաև Telegram-ում