ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի 3 թեկնածուները (տեսանյութ)

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի 3 թեկնածուները (տեսանյութ)

Ալեսսանդրո Ֆլորենցիի («Ռոմա»), Ուենդելլ Լիրայի («Գոյանեզիա») և Լիոնել Մեսսիի («Բարսելոնա») գոլերը հայտնվել են տարվա լավագույն գոլի վերջնական ցանկում (գոլերը ներկայացված են ակտիվ հղմամբ):

  • Ալեսսանդրո Ֆլորենցիի գոլը
  • Ուենդելլ Լիրայի գոլը
  • Լիոնել Մեսսիի գոլը 

ՖԻՖԱ-ի փորձագետներն առանձնացրել են 2014 թվականի սեպտեմբերի 27-ից 2015 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված գոլերը: Հաղթողի անունը կհայտարարվի 2016 թվականի հունվարի 11-ին` «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա լավագույն գոլի` Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը ստացել է Կոլումբիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը: Լավագույնն էր ճանաչվել նրա` Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Ուրուգվայի դեմ խաղում խփած գոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում