«Սպարտակը» ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ (տեսանյութ)

«Սպարտակը» ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սպարտակը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը: «Կազան Արենայում» կայացած «Ռուբին»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

51-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Զե Լուիշը: 70-րդ րոպեին Մարկո Դևիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 4 րոպե անց Կվինսի Պրոմեսն առաջ մղեց «Սպարտակին»` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Թվում էր` հանդիպումը կավարտվի 1:2 հաշվով, սակայն 94-րդ րոպեին Սոլոմոն Կվերկվելիյան դաշտի տերերին փրկեց պարտությունից:

Այս հանդիպումից հետո «Սպարտակն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ռուբինը» 9-րդ տեղում է` ակտիվում ունենալով 20 միավոր:

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր այս խաղին, իսկ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մնաց պահեստայինների թվում:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Ռուբին» – «Սպարտակ»` 2:2
Գոլերը` Դևիչ 70′, Կվերկվելիյա 90+4′ – Զե Լուիշ 51′, Պրոմես 74’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում