Կայացել է Լա Լիգայի 2014-15թթ. խաղաշրջանի մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)

Կայացել է Լա Լիգայի 2014-15թթ. խաղաշրջանի մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)

Կայացել է Իսպանիայի 2014-15թթ. առաջնության մրցանակաբաշխությունը:

Լա Լիգայի նախորդ խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն հարձակվողի մրցանակը ստացել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: 2014-15թթ. առաջնությունում Մեսսին մասնակցել է 38 խաղի, խփել է 43 գոլ, կատարել է 18 գոլային փոխանցում:

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով չի մասնակցել մրցանակաբաշխությանը, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում: Պորտուգալացին նախորդ առաջնության 35 խաղում խփել է 48 գոլ և կատարել է 16 գոլային փոխանցում:

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ճանաչվել է Լա Լիգայի լավագույն հարավամերիկացի ֆուտբոլիստ: Նեյմարը 2014-15թթ. առաջնության ժամանակ մասնակցել է 33 խաղի, խփել է 22 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Լա Լիգայի լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ կոչմանն արժանացել է «Վալենսիայի» կիսապաշտպան Սոֆյան Ֆեգուլին:

«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով նախորդ առաջնության 37 խաղում բաց է թողել 19 գոլ և կատարել է 130 սեյվ, ստացել է առաջնության լավագույն դարպասապահի մրցանակը:

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ստացել է լավագույն պաշտպանի մրցանակը, իսկ նրա թիմակից Խամես Ռոդրիգեսը` լավագույն կիսապաշտպանի: Խամեսը Լա Լիգայի նախորդ խաղաշրջանում մասնակցել է 29 խաղի, խփել է 13 գոլ, կատարել է 12 գոլային փոխանցում:

Լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Էնրիկեի գլխավորությամբ կատալոնական թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն` հաղթելով 30 խաղում, պարտվելով 4 անգամ և 4 անգամ ոչ-ոքի խաղալով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում