8 ֆուտբոլիստներ և իսպանացի մարզիչներից մեկը կհեռանան «Բանանցից»

8 ֆուտբոլիստներ և իսպանացի մարզիչներից մեկը կհեռանան «Բանանցից»

2015-2016 մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո «Բանանցի» 8 ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Փոխադարձ համաձայնությամբ խզվել են Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի և Արմեն Մանուչարյանի հետ պայմանագրերը: Նաև ավարտվել են Ջերեմիա Ջոնի և Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետները, և այս ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր չեն կքնվի:

«Բանանցում» չի շարունակի աշխատել նաև «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը նույնպես խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում նշված ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում