Լոպես. Բալոտելին երազում է խաղալ «Ռեալում»

Լոպես. Բալոտելին երազում է խաղալ «Ռեալում»

«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը հաղորդել է, որ իր թիմակից Մարիո Բալոտելին երազում է Մադրիդի «Ռեալում» հանդես գալու մասին։ Իտալացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին»։

-Բալոտելին ամենևին այնպիսին չէ, ինչպիսին նրան ներյայացնում են մամուլն ու հանրությունը։ Ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել. Մարիոն երազում է «Ռեալում» խաղալու մասին,-Լոպեսի խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, մասնակցել է 4 հանդիպման։ Հարձակվողն ընդհանուր առմամբ 228 րոպե է անցկացրել դաշտում՝ խփելով 1 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում