Իտալիայի գավաթ. «Միլանը» 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլում «Միլանն» առավելության հասավ B Սերիայում հանդես եկող «Կրոտոնեի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը բացեց Լուիս Ադրիանոն, սակայն 68-րդ րոպեին Բուդիմիիրը վերականգնեց հաշվի հավասարությունը: Հաջորդ փուլի ուղեգիրը թիմերը վիճարկեցին լրացուցիչ ժամանակում, որում Բոնավենտուրան և Նյանգը մեկական գոլ խփեցին:
1/8 եզրափակչում «Միլանը» մրցելու է «Սապմդորիայի» հետ: Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 16-ին:
Իտալիայի գավաթ, չորրորդ տուր
«Միլան» - «Կրոտեն»` 3:1 (ԼԺ)
Գոլերը` Ադրիանո 47', Բոնավենտուրա 105', Նյանգ 115' - Բուդիմիր 68'