«Բանանցը» հավաքներ կանցկացնի Սոչիում և Կիպրոսում

«Բանանցը» հավաքներ կանցկացնի Սոչիում և Կիպրոսում

Դեկտեմբերի 2-ին «Բանանցը» 2015 թվականի վերջին մարզումն է անցկացրել: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստները կմեկնեն արձակուրդի:

Վերջին մարզման ավարտին «Բանանցի» ֆուտբոլիստները թիմի ֆիզպատրաստության մարզիչ Լոիս Ռոդրիգեսից ստացել են արձակուրդի ընթացքում մարզավիճակը պահպանելու համար նախատեսված անհատական ծրագրերը, իսկ գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն շնորհավորել է ֆուտբոլիստներին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով հաճելի հանգիստ:

Մարզումները կվերսկսվեն 2016 թվականի հունվարի 14-ից: Արձակուրդից վերադառնելուց հետո թիմը մեկ շաբաթ կմարզվի Երևանում, որից հետո նախատեսված է երկու ուսումնամարզական հավաք՝ Սոչիում և Կիպրոսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում