Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ

Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ

«Սպարտակի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի` «Կռիլյա Սովետովի» հետ խաղին:

«Sport-Express»-ը հաղորդում է, որ մոսկովյան թիմի այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում մասնակցել է Յուրա Մովսիսյանը: Հայ հարձակվողը լիովին ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել դեկտեմբերի 4-ին կայանալիք խաղին:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը, ով մասնակցել է ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանի 10 խաղի է՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում, մկանային վնասվածք էր ստացել 12-րդ տուրի՝ «Լոկոմոտիվի» դեմ տնային հանդիպման ժամանակ (1:2)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում