Պաշտոնական. Գարի Նևիլը գլխավորել է «Վալենսիան»

Պաշտոնական. Գարի Նևիլը գլխավորել է «Վալենսիան»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը նշանակվել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել «թռչող մկների» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։

Նևիլն իր պարտականությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 6-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ «Լիոնի» հետ հանդիպումից առաջ։ Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին «Վալենսիայի» հարկի տակ։

Գարի Նևիլի և «Վալենսիայի» նախագահ Լայուն Չանի մամուլի ասուլիսը տեղի կունենա վաղը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում