Հայ ազատոճայինները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին

Հայ ազատոճայինները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի 2014 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը կմասնակցեն Շևալյե Նուսուևի հուշամրցաշարին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Երկար դադարից հետո Հայաստանի հավաքականին է միացել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, ով նույնպես կմասնակցի հուշամրցաշարին:

Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում