Միխայլովիչ. Հոնդան հնարավորություն ուներ իրեն ցուցադրելու, բայց չօգտագործեց

Միխայլովիչ. Հոնդան հնարավորություն ուներ իրեն ցուցադրելու, բայց չօգտագործեց

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը Իտալիայի գավաթի 4-րդ շրջանի՝ «Կրոտոնեի» դեմ տնային հանդիպումից հետո (3:1) դժգոհությունն է արտահայտել թիմի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի խաղից։ 

-Հոնդան Չերչիի հետքերով է գնում։ Երբ կարիք է լինում, ես նրան դաշտ եմ դուրս բերում։ Սա հարմար պահ էր, որ նա իրեն ցուցադրի։ Նրան դա չհաջողվեց։ Ես հասկանում եմ, որ դա հեշտ չէ։

«Կրոտոների» գո՞լը։ Մենք ֆիզիկապես պատրաստ էինք, բայց ինձ դուր չեկավ այդ պահի վերաբերմունքը։ Մյուս դրվագներում մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք։  Ես ուզում էի տեսնել՝ ում վրա կարող եմ հույս դնել։ Ես իմ հարցերի պատասխաններն ստացա,-ասել է Միխայլովիչը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում