Մարիո Բալոտելին սկսել է մարզվել (լուսանկար)

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին վերադարձել է մարզումներին։ «Լիվերպուլից» վարձակալված 25-ամյա ֆուտբոլիստը իր «Instagram»-ում լուսանկար է հրապարակել՝ այն վերանգրելով «Վերջապես»։
Բալոտելին վնասվածք էր ստացել սեպտեմբերի վերջին և դրանից հետո դաշտ դուրս չէր եկել։ Առայժմ պարզ չէ՝ նա երբ կկարողանա նորից խաղալ, սակայն ֆուտբոլիստն ինքը մտադիր է լիովին ապաքինվել մինչև Սուրբ Ծնունդը։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 4 խաղի և խփել մեկ գոլ։