Լոպես. Ռոնալդուն դաշտում ավելին է անում, քան Մեսսին

Լոպես. Ռոնալդուն դաշտում ավելին է անում, քան Մեսսին

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով այժմ հանդես է գալիս «Միլանի» կազմում, զուգահեռներ է անցկացրել նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի միջև։ Իսպանացի դարպասապահը կարծում է, որ պորտուգալացին դաշտում ավելի լայն գործունեություն է ծավալում։

-Ինձ համար աշխարհի լավագույն խաղացողը Ռոնալդուն է։ Մեսսին յուրահատուկ խաղային որակներ ունի, սակայն Ռոնալդուն դաշտում ավելին է անում։ Իհարկե, նման հարցերի մասին խոսելիս սիրտն էլ է դեր կատարում։ Ես Ռոնալդուի հետ նույն թիմում եմ խաղացել, և նա շատ լավ է վերաբերվել ինձ։ Նա ու Մեսսին այլմոլորակային ֆուտբոլիստներ են,-ասել է Լոպեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում