Նևիլ. Երջանիկ եմ, որ «Վալենսիան» գլխավորելու հնարավորություն եմ ստացել

Նևիլ. Երջանիկ եմ, որ «Վալենսիան» գլխավորելու հնարավորություն եմ ստացել

«Վալենսիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Գարի Նևիլը հայտարարել է, որ շատ ուրախ է նման պատասխանատու գործ ստանձնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ այս պաշտոնում Նևիլը փոխարինում է Նունու Էշպիրիտուին:

-Շատ հուզված եմ և երջանիկ, որ «Վալենսիան» գլխավորելու հնարավորություն եմ ստացել: «Վալենսիան» անհավանական հեղինակությամբ ակումբ է: Հիշում եմ՝ երբ դեռ խաղացող էի, երկրպագուները մեծ նվիրվածությամբ էին աջակցում այս թիմին:

Անհամբերությամբ սպասում եմ ակումբի տաղանդավոր ֆուտբոլիստների հետ աշխատանքը սկսելուն: Պատրաստ եմ ընդունել մարտահրավերը,-Նևիլի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում