Փոփոխություններ «Բանանցի» ակադեմիայի կառուցվածքում

Փոփոխություններ «Բանանցի» ակադեմիայի կառուցվածքում

2016 թվականից «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիան կսկսի աշխատել ֆուտբոլիստների պատրաստման իսպանական համակարգով: Երեխաների ընդհանուր հավաքագրման համակարգից ակումբն անցնում է ակադեմիայի անդամների անհատական ընտրության սկզբունքին:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսուհետ ակադեմիայում կգործեն երկու կատեգորիաների թիմեր՝ «Պրոֆեսիոնալ կատեգորիա» և «Բազային կատեգորիա»: Պրոֆեսիոնալ կատեգորիայում կընդգրկվեն ակադեմիայի այն ֆուտբոլիստները, ովքեր անցել են իսպանացի մասնագետների և ակադեմիայի մարզիչների կողմից անցկացված ընտրությունը՝ կատարված տարատեսակ ֆուտբոլային չափանիշների հիման վրա: Ակադեմիայի մնացած բոլոր ֆուտբոլիստները, որպեսզի չզրկվեն «Բանանցի» ֆուտբոլային ակադեմիայում մարզվելու հնարավորությունից, կարող են ընդգրկվել Բազային կատեգորիայի թիմերում:

Երկու կատեգորիաներում էլ մարզումներն անցկացվելու են միևնույն մեթոդիկայով, որը համակարգվում է իսպանացի մասնագետների կողմից: Պրոֆեսիոնալ կատեգորիայի թիմերը կմասնակցեն ՀՖՖ առաջնություններին, իսկ Բազային կատեգորիայի թիմերը կմասնակցեն ակադեմիայի ներքին մրցաշարերին: Բազային կատեգորիայում մարզումների համար սահմանված է ամսական վճար՝ 7500 դրամ:

Միակողմանի ծնողազուրկ կամ անապահով ընտանիքների երեխաների համար, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում, ամսական վճարը կկազմի 4500 դրամ:

Բազային կատեգորիայում ընդգրկված երեխաներն անհրաժեշտ առաջադիմության դեպքում հնարավորություն կստանան ընդգրկվել Պրոֆեսիոնալ կատեգորիայի թիմերում:
Պրոֆեսիոնալ կատեգորիայում երեխաների ընդունելություն կկատարվի տարեկան երկու անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին:

Այն ծնողները, որոնց երեխաները դուրս են մնացել Պրոֆսիոնալ կատեգորիայի թիմերի ցանկից, ցանկության դեպքում դեկտեմբերի 4-ից սկսած կարող են դիմել «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ Բազային կատեգորիայի թիմերում ընդգրկվելու համար:

Հեռախոս՝ 060445712 և 060445713:
Email: [email protected]
Հասցե՝ Ջիվանու փ. 2

Պրոֆեսիոնալ կատեգորիայի թիմերում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում