Դավիթ Սաֆարյանը` Նուսուևի հուշամրցաշարի հաղթող

Դավիթ Սաֆարյանը` Նուսուևի հուշամրցաշարի հաղթող

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ) հաղթել է Շևալյե Նուսուևի հուշամրցաշարում:

1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Արտեմիր Կուանտովի նկատմամբ (10:0), 1/4 եզրափակչում 10:6 հաշվով հաղթել է օսեթ Ասլան Քոշտիին: Կիսաեզրափակիչ փուլում Դավիթ Սաֆարյանը 6:3 հաշվով հաղթել է 19-ամյա դազստանցի Ահմեդ Ուսմանովին, իսկ եզրափակչում հայ ըմբիշը 3:1 հաշվով առավելության է հասել դաղստանցի Մուրշիդ Մութալիմովի նկատմամբ:

2014 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 6:1 հաշվով հաղթանակ է տոնել Մագոմեդրասուլ Մագոմեդովի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում պարտվել է դաղստանցի Արտյոմ Գեբեկովին: Վերջինս եզրափակչի ուղագիր է նվաճել, ինչը հայ ըմբիշին թույլ տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Բարսեղյանը 2:3 հաշվով առավելության է հասել Ստեփան Սորկոմովի նկատմամբ, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 10:3 հաշվով հաղթել է մոլդովացի Ալեքսանդր Կիրտոակեին:

Հավելենք՝ դեկտեմբերի 5-ին մրցագորգ դուրս կգա Հայաստանը ներկայացնող վերջին ըմբիշը` Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում