«Ռոման» չկարողացավ հաղթել «Տորինոյին» (տեսանյութ)

«Ռոման» չկարողացավ հաղթել «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ:

«Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում կայացած հանդիպման գոլերն արձանագրվեցին վերջին րոպեներին. 83-րդ րոպեին «գայլերի» կազմում աչքի ընկավ Միրալեմ Պյանիչը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում Մաքսի Լոպեսը խփեց դաշտի տերերի պատասխան գոլը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այս հանդիպումից հետո «Ռոման» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 8-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 22 միավոր:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Տորինո» – «Ռոմա»՝ 1:1
Գոլը՝ Լոպես 90+4՜ / 11-մետրանոց – Պյանիչ 83՜

Հետևեք մեզ նաև Telegram-ում