Նուսուևի հուշամրցաշար. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը մեդալ չնվաճեց

Նուսուևի հուշամրցաշար. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը մեդալ չնվաճեց

Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում դեկտեմբերի 4-5-ը կայացավ ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը: Մրցումային առաջին օրը ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, իսկ 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը դարձել էր զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական վերադարձած 86 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: Նուրմագոմեդովը մեկնարկային գոտեմարտում 12:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ, այնուհետև 3:2 հաշվով հաղթեց ռուս ըմբիշի, սակայն 1/4 եզրափակչում 2:3 հաշվով պարտվեց բելառուս Օմար Մագոմեդովին և զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում