Սուարես. Միտումնավոր չեմ կանգնել Աբդենուրի ոտքին (տեսանյութ)

Սուարես. Միտումնավոր չեմ կանգնել Աբդենուրի ոտքին (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղից (1:1) հետո հայտարարել է, որ «չղջիկների» պաշտպան Այմեն Աբդենուրին վնասվածք հասցնելու մտադրություն չի ունեցել: Խաղային դրվագներից մեկում Սուարեսը կանգնեց Աբդենուրին ոտքին և ձեռքին, սակայն մրցավարի կողմից չպատժվեց:

«Պատահական ստացվեց: Պարզապես շրջվեցի և ոչ միտումնավոր կանգնեցի Աբդենուրի ոտքին: Երբ նկատեցի դա, անմիջապես ներողություն խնդրեցի: Ես էլ եմ վնասածքներ ստացել, սա ֆուտբոլ է»,-Սուարեսի խոսքը մեջբերված է «El Periodico»-ից:


Նշենք, որ հանդիպումից հետո Այմեն Աբդենուրը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է վնասված ոտքի ու ձեռքի նկարները և պարզապես գրել է՝ «Սուարես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում