Մալդինի. «Միլանում» չկան ֆուտբոլից հասկացող մարդիկ

Մալդինի. «Միլանում» չկան ֆուտբոլից հասկացող մարդիկ

«Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինին քննադատել է ակումբի ղեկավարության քաղաքականությունը:

-Եթե «Միլանը» ցանկանում է կրկին հայտնվել աշխարհի լավագույն ակումբների թվում, պետք են հստակություն, ներդրումներ, գաղափարներ: «Միլանին» պետք են այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են ֆուտբոլից: Հիմա ակումբում նման մարդիկ չկան:

Ադրիանո Գալիանին հիանալի ղեկավար է, սակայն նա բավականաչափ չի ֆուտբոլային գիտելիքներ չունի: Պետք է մեկը, ով ճիշտ կգնահատի ֆուտբոլիստների կարողությունները և համապատասխան որոշումներ կկայացնի,-Մալդինիի խոսքը մեջբերված է «Sky Sport Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում