«Ռոման» կարող է երկարաձգել Տոտտիի հետ պայմանագիրը

«Ռոման» կարող է երկարաձգել Տոտտիի հետ պայմանագիրը

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարող է ևս մեկ մրցաշրջան խաղալ թիմի կազմում։

Ավելի վաղ նախատեսված էր, որ հարձակվողը կարիերան ավարտելու է 2016 թվականի ամռանը, և նրա հետ կնքվել էր մինչ այդ ժամկետը գործող պայմանագիր։ Սակայն, ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, Տոտտին վստահեցրել է, որ կարող է ևս մեկ տարի օգտակար լինել ակումբին։

Ակնկալվում է, որ «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտոյի հետ պայմանավորվածությունը ձեռք կբերվի առաջիկա ժամանակահատվածում, սակայն պաշտոնական հայտարարություն չի արվի, մինչև Տոտտին չվերականգնվի վնասվածքից։

Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում