«Բանանցի» ֆուտբոլիստը կվիրահատվի Մոսկվայում

«Բանանցի» ֆուտբոլիստը կվիրահատվի Մոսկվայում

«Բանանցի» 19-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կմեկնի Մոսկվա, որտեղ կենթարկվի ուսային հոդի վիրահատության, տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։

«Բանանցի» բժիշկ Արսեն Համբարյանը, ով Պետրոս Ավետիսյանի հետ մեկնելու է Ռուսաստանի մայրաքաղաք, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է հետևյալը.

«Վնասվածքը նա ստացել էր մոտավորապես մեկ տարի առաջ, ինչի հետևանքով ֆուտբոլիստի մոտ անընդհատ ուսային հոդի հոդախախտ էր տեղի ունենում և վիրահատությունն արվելու է դա վերացնելու համար: Վերականգնման հստակ ժամկետները պարզ կդառնան վիրահատությունից հետո: Ռեաբիլիտացիան տևում է մոտավորապես մեկ ամիս»:

Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում