Կայացել է ըմբշամարտի Հայաստանի Մ23 առաջնությունը

Կայացել է ըմբշամարտի Հայաստանի  Մ23 առաջնությունը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում էր 80 ըմբիշ:

Հայաստանի չեմպիոններ դարձան` Հմայակ Աղաջանյանը (57 կգ), Գևորգ Թադևոսյանը (61 կգ), Աշոտ Վելիցյանը (65 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Ռազմիկ Պողոսյանը (86 կգ) և Շամիր Աթյանը (97 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում ամփոփել է երիտասարդ ըմբիշների ելույթները:

«Տարիքային այս խումբը երիտասարդ մարզիկներին՝ իրենց կարողությունները դրսևորելու ևս մեկ հնարավորություն է տալիս: Լավագույնները կմեկնեն Եվրոպայի առաջնությանը: Մասնակիցների քանակն այնքան քիչ էր, որ որոշվեց առաջնությունն անցկացնել մեկ օրում: Դա, իհարկե, շատ ցավալի է: Երիտասարդ ըմբիշների պակաս ունենք, աճող լավ սերունդ չունենք, իսկ դրանում մեծ է մարզադպրոցների մեղքը»,- ասել է Բաղդադյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում