Պյանիչ. Զիդանի շնորհիվ եմ ցանկացել ֆուտբոլիստ դառնալ

Պյանիչ. Զիդանի շնորհիվ եմ ցանկացել ֆուտբոլիստ դառնալ

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը նշել է, որ փոքր տարիքից երկրպագել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին, ով այժմ մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»:

-Զիդանի շնորհիվ ես ցանկացել եմ ֆուտբոլիստ դառնալ: Ինձ դուր էր գալիս նրա խաղաոճը: Զիդանն ինձ համար լավագույն ֆուտբոլիստն էր, նրա նմաններին չեմ տեսել: Զիդանի խաղն անհավանական գեղեցիկ էր: Իհարկե, ես դիտում էի նրա մասնակցությամբ բոլոր հանդիպումները և փորձում էի կրկնօրինակել այն ամենը, ինչ նա անում էր,-Պյանիչի խոսքը մեջբերված է հռոմեական ակումբի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում