Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն գոլերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն գոլերը

Արդեն տեղեկացրել ենք, թե Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի արդյունքներով որ թիմերն են 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Հետադարձ հայացք գցելով խմբային փուլի 6 տուրերին՝ «Eurosport»-ն առանձնացրել է լավագույն գոլերը:

«Օլիմպիակոսի» հետ խաղում Թոմաս Մյուլլերը, հավանաբար, փորձում էր գնդակն ուղարկել տուգանային հրապարակ. փոխանցումը չստացվեց, փոխարենն ականատես եղանք հիանալի գոլի:

«Ռոմա»-«Բարսելոնա» խաղում Ալեսսանդրո Ֆլորենցիի հարվածը Մարկ-Անդրե տեր Շտեգենի գլխավորությամբ զարմացրեց կատալոնական թիմի բոլոր ֆուտբոլիստներին:

Քրիս Սմոլինգի գոլն այս ցանկում չէր լինի, եթե չլիներ Խուան Մատայի հրաշալի փոխանցումը:

Լուիս Սուարեսը գեղեցիկ հարվածով գրավեց «Բայերի» դարպասը, բայց առաջնահերթ ծափահարությունների է արժանի Մունիր Էլ-Հադդադիի անցումը:

Քևին Քամփլը հեռացավ Դորտմունդի «Բորուսսիայից», բայց Չեմպիոնների լիգայում գոլեր խփելու մասին չմոռացավ. «Բայերի» ֆուտբոլիստը հրաշալի գոլով աչքի ընկավ «Ռոմայի» հետ խաղում: 

«Լիոնի» հետ խաղում Դանիել Միլիչևիչի գոլը գեղեցիկ էր, բայց տուգանային հարվածի ընդհանուր խաղարկումն ավելի տպավորիչ էր:

Խմբային փուլում հիանալի գոլով աչքի ընկավ նաև «Զենիթի» առաջատար Հալկը:

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի գոլը մի փոքր նման է Թոմաս Մյուլլերի հարվածին:

Ընթացիկ մրցաշրջանում Վիլլիանը փայլուն է իրացնում տուգանային հարվածները. «Դինամոյի» հետ խաղն ասվածի վառ ապացույցներից է:

Որքան էլ քննադատեն Օլիվյե Ժիրուին, այս ֆուտբոլիստը կարողանում է գոլեր խփել և դա գեղեցիկ է անում:

«Ռոմայի» հետ երկրորդ խաղում Նեյմար-Սուարես-Մեսսի եռյակը կազմակերպեց կատալոնական թիմին բնորոշ գոլ:

Դավիդ Ալաբան աչքի ընկավ «Արսենալի» հետ խաղում:

Սեսկ Ֆաբրեգասի հիանալի փոխանցումը և Դիեգո Կոստայի գեղեցիկ հարվածը:

Վերջին տուրում «Լիոնը», որը զրկվել էր պայքարը շարունակելու բոլոր հնարավորություններից, հաղթեց «Վալենսիային», իսկ Մաքսվել Կորնեն աչքի ընկավ գեղեցիկ գոլով:

Ծափահարությունների է արժանի նաև «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստների գրոհը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: Գրոհը եզրափակեց Վիերինյան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում